Քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց – Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։