factor.am։ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթն ընդունվեց ձայների 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել: Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով:
Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը, ըստ 2026 թվականի նախնական նախագծի, 53,5 տոկոսի համեմատ նվազել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 52,9 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0,2 մլրդ դրամով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։