factor.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Բրյուսելում օրերս Հայաստանի ու ԵՄ-ի միջև փաստաթղթի ստորագրմանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններին։
Նրանք նշել էին, որ ԵՄ-ն Հայաստանին գումար է հատկացնում, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը բախվում է լուրջ տեղեկատվական մարտահրավերների, «Ռուսաստանը և դրա հետ կապված կառույցները երկրում անցկացնում են ապատեղեկատվական արշավներ՝ նման այն արշավներին, որոնք անցկացվել են Մոլդովայում»։ Բրյուսելը նաև աջակցելու է Երևանին ՌԴ-ից էներգետիկ կախվածության նվազման հարցում։
Մեկնաբանելով եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները՝ Զախարովան կտրուկ քննադատել է Կալլասին և Կոսին՝ նրանց անվանելով «բրյուսելյան վամպիրներ» հետ, որոնք «առաջարկում են, որ մյուսները դառնան իրենց նման՝ չարտացոլվեն հայելիներում և չվախենան արևի լույսից, էներգիայից և իշխանությունից»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։