civilnet.am։ Փաստաբան Արսեն Բաբայանը կասկած չունի, որ դատարանը բավարարելու է Քննչական կոմիտեի միջնորդությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվելու է: Փաստաբանի համոզմամբ՝ «սա քաղաքական որոշում է»:
«Գնում եմ վերցնեմ երկու ամսյա կալանքի որոշումը։ Արդեն կա այդ որոշումը, վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը»,- ասաց Բաբայանը։
Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը ձերբակալվել է: Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ:
Բաբայանը հայտնեց, որ Արշակ արքեպիսկսպոսի դեմ ցուցմունք չկա: Ըստ փաստաբանի՝ ենթադրության հիման վրա են գործ հարուցել:
«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018-ից քննվող գործի վերջին նիստը 2025–ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել:
Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ»,- ասաց Բաբայանը: