Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. Վեհափառ Հայրապետ | news.am

news.am: Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում այս մասին հայտարարել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արտահոսում են ազգիս  զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

Վեհափառն ընդգծել է՝ եկեղեցին է, որ զորացնում է ամենքիս դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։

«Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է Վեհափառ Հայրապետը։

Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել է՝ լիահույս է՝ ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն