Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ

Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթապի Ամանիի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից․

«Դեկտեմբերի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Լիբանանի Հանրապետությունում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուճթապի Ամանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև դարավոր պատմական հարաբերությունները, Լիբանանի ներկա կացությունը, երկրի հայ համայնքին, Հայաստան-Իրան կապերի բարելավմանը և հասկապես Զանգեզուրի միջանցքին առնչվող հարցեր։

Վերջում, դեսպանը Վեհափառ Հայրապետին հրավիրեց Իրան այցելության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն