«Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով և հետո պատվիրյալ արդարադաատությամբ սահմանվել է նրա նկատմամբ 2-ամսյա կալանավորման ժամկետ», – այս մասին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Զվարթնոց» օդանավակայանում․ նրան ծափահարություններով դիմավորեցին մի խումբ քաղաքացիներ և հոգևորականներ։
«[…] մեր եկեղեցական ուղերձներում և հայտարարություններում բազիմցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրականցվող բռնաճնշումներին»։
Կաթողիկոսը իր խոսքը ուղղելով եկեղեցականներին հորդորեց նրանց շարունակել «իրականացնել ազգանվեր ծառայությունը՝ հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները և լուսավոր հայրապետների պատգամները»։
Նա նաև խոսք ուղղեց ժողովրդին նշելով, որ նրանք են եկեղեցու ուժն ու զորությունը․ «Ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցուն ունեցած ձեր սիրո և նվիրումի հավատարմության մեջ, և Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները և դուրս գալ այս փորձություններից»։
Այնուհետև Գարեգին Բ-ն աղոթք հնչեցրեց, և առանց լրագրողների հարցերին պատասխանելու հեռացավ։