Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել | factor.am

factor.am

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայել իր առաջին այցի ընթացքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ նրա Երուսաղեմի նստավայրում։ Կողմերը նախատեսել էին քննարկել տարածաշրջանում պահպանվող լարվածությունը և երկկողմ հարաբերությունների վիճակը, հայտնում է DW-ն։

Մերցը, ժամանելով Իսրայել նախորդ երեկոյան, վստահեցրել էր, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Իսրայելին։ Նա ընդգծել էր, որ Իսրայելի աջակցությունը մնում է «Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքականության անփոփոխ հիմնարար բազան»։

Կանցլերը հայտնել է, որ Նեթանյահուի հետ հանդիպմանը մտադիր է պաշտպանել Մերձավոր Արևելքի կարգավորման «երկու անկախ պետությունների»՝ իսրայելական և պաղեստինյան, խաղաղ համատեղ գոյակցության սկզբունքի իրականացումը։ Բացի այդ, նա նախատեսում էր կոչ անել Իսրայելին բարելավել Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող հումանիտար օգնությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն