Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում | armenpress.am

armenpress.am: Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում, իսկ դեկտեմբերի առաջին շաբաթվա վերջին կայաններից ստացված տվյալների համաձայն՝ ցուցանիշները նվազում են:

Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով չափման սարքերից ստացված տվյալները:

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:

«2024 թվականի նույն ժամանակահատվածում PM 2,5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:

2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում: Իսկ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն