Իսրայելը հայտնել է, որ հարվածել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցներին | azatutyun.am

azatutyun.am։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Ռադվան» զինված խմբավորման ուժերի կողմից օգտագործվող վարժական համալիրին:

Ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումների հետևանքով տուժել են նաև «Հեզբոլլահ»-ին (ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԵՄ-ն՝ նրա միայն զինված թևը, բայց ոչ քաղաքական ուժը-խմբ.) պատկանող ռազմական կառույցները:

Իսրայելն ու Լիբանանը 2024-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ վերջ դնելով Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ավելի քան մեկ տարվա ռազմական գործողություններին: Այդ ժամանակից ի վեր նրանք միմյանց մեղադրում են հրադադարի խախտումների մեջ:

Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք ավիահարվածներ են հասցրել երկրի հարավում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն