Էրդողանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ | news.am

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը հայտնել է, որ բանակցություններից հետո երկու կողմերը ստորագրել են տարբեր փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց հարաբերությունների պայմանագրային հիմքը՝ ավիացիայից մինչև անվտանգություն, տեխնոլոգիայից մինչև մշակույթ և կրթություն։

Նա նշել է, որ Թուրքիան և Հունգարիան մոտ են ավելի վաղ համաձայնեցված 6 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին հասնելուն։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև առևտրային մեծ ներուժը՝ քննարկել ենք առևտրի ծավալը մինչև 10 միլիարդ դոլար հասցնելու հնարավորությունը»,- ընդգծել է Էրդողանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն