ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն