Իշխան Սաղաթելյանը ՔԿ է կանչվել Բագրատ Սրբազանի գործի շրջանակում․ նա ցուցմունք չի տվել | news.am

news.am ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Այս մասին նա հայտնել է հրապարակված տեսանյութում։

«Այսօր ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ Պետության սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, հարցաքննության։ Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործի» շրջանակներում։ Այդ գործից կա անջատված մաս և տեղի է ունենում այսպես կոչված՝ լայնածավալ քննություն»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ․ «Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Երբ որ այս գործի շրջանակներում գլխավոր դատախազը գտնվում էր Ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու հարցով ՔՊ-ական պատգամավորները ինչպիսի մեծ ջանքերով և կրքով պահանջում էին՝ բա ինչի՞ մյուս երկու պատգամավորներին՝ Գառնիկ Դանիելյանին և Իշխան Սահաթելյանին անձեռնամխելիությունից չեք զրկում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն