Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել

Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․

  • համակարգչային շերտագրում,
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
  • կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն,
  • ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում,
  • աորտա-կորոնար անոթների շունտավորում։

 

Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և ապահովում են երևանցիների համար առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձր որակ։

Բուժառուն բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան», որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, և դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն