Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացմանը՝ այս համատեքստում առանձնանշելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն