ԱԺ նախագահը Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցում դրական միտում է տեսնում | armenpress.am

armenpress.am: Ադրբեջանի, միջազգային ներկայացուցիչների,  դեսպանների, պատվիրակությունների հետ  չկա այնպիսի հանդիպում, որի ժամանակ չքննարկվեն Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետեր։

Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Միշտ իմացեք, որ այդ երկու կետերը լինելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ»,-նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման հույս են ներշնչում նաև քննարկումները։

Բացի այդ, ըստ ԱԺ նախագահի, միջազգային կառույցների և ներկայացուցիչների հետ այդ թեմայով խոսակցությունների արձագանքից նկատելի է, որ գերիների և անհայտ կորած անձանց հետ կապված պահանջը լեգիտիմ է ՀՀ-ի կողմից։

«Բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք։ Ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք. ինչպես մեր մյուս եղբայրներն ու ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն»,-համոզմունք հայտնեց Սիմոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն