Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում | news.am

news.am Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, չեն թողել զանգահարել փաստաբաններին, առգրավել են հեռախոսներն ու համակարգիչները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն