Երևանի քաղաքապետարանը հրապարակել է ամանորյա տոնավաճառում համերգային ծրագրերի ժամանակացույցը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է ամանորյա տոնավաճառում տոնական համերգային ծրագրերի ժամանակացույցը։

Ընդգծվում է, որ ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները.

Դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ
Դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս»
Դեկտեմբերի 30-ին՝  Կարինա Առուստամյան և «Դը Բենդ»
Հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախնբեր
Հունվարի 6-ին՝ «Նեմրա»
Հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ
Հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ:

Փոքրիկների համար ևս կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ:

Ամանորյա տոնավաճառը գործելու է մայրաքաղաքի Շահումյան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում՝ դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն