Արաղչին ընդգծել է Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը | azatutyun.am

azatutyun.am  Հայաստանում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևան մեկնելուց առաջ հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը ամրապնդելու համար բոլոր հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարը Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական և պատմական։

Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակներում ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր ծրագրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն