Քենիայում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Քենիա աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։

Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունն ու երկրների պատվիրակությունների արդյունավետ մասնակցության ապահովումը։

Անդրադարձ է կատարվել նաև համաժողովի շրջանակում փորձի փոխանակման և գործընկերության ամրապնդման հնարավորություններին։

Զրույցի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերներին արձագանքման և կայուն զարգացման ուղղություններով համատեղ նախաձեռնությունների խթանումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն