factor.am Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը։