Կառավարությունը նախաձեռնում է համալիր լուծումներ Երևանի խցանումների հաղթահարման համար. տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի ունեցած առաջին նիստում կառավարությունը մեկնարկեց Երևանի ճանապարհատրանսպորտային խցանումների նվազեցմանն ուղղված համակարգված աշխատանքները․ գերատեսչությունները առաջիկայում կներկայացնեն արագ իրականացվող լուծումների առաջարկներ՝ մայրաքաղաքի երթևեկության հոսքը բարելավելու համար։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նկատել է, որ Երևանի խցանումները, տրանսպորտային խնդիր լինելուց զատ, ձեռք են բերել սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, ուստի խնդրի հասցեագրումը պահանջում է համակարգված և միջգերատեսչական մոտեցում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլանավորումն ու իրականացումը։

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են մայրաքաղաքի երթևեկության ներկա վիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ հատուկ անդրադարձ կատարելով խցանումների հիմնական պատճառներին և դրանց կարգավորման հնարավոր եղանակներին:

Նիստի ավարտին Տիգրան Խաչատրյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ներկայացնել կարճաժամկետ քայլերի առաջարկներ՝ Երևան քաղաքի երթևեկության անընդհատության և անխափան հոսքի ապահովման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն