ՔԿ-ն քննչական գործողություններ է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում | tert.am

tert.am: Քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Tert.am-ին ասել են Քննչական կոմիտեից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասել էր, որ մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն