Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մեզ համար ակնհայտ էր՝ ամեն ինչը կապված է երեկվա լսումների հետ։ Սա էն մեսիջներն է, որոնք որ մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից։ Չեմ բացառում, որ այդ ամենը հետագայում շարունակական բնույթ կկրի, բայց մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120․000-ից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- նշեց նա։