«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկաները՝ դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրանսենյակում կատարված խուզարկությունից հետո այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Երբ Factor TV-ի լրագրողը փորձել է նկարել, թե ինչ է տանում իրավապահը ներկայացուցչության շենքից, վերջինս հարվածել է լրագրողի տեսախցիկին՝ չպատասխանելով՝ ինչ առարակա է տանում քննչական գործողությունների վայրից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում։