factor.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հետ զրույցում ասել է, որ Անկարան պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գազայի հատվածում խաղաղության հասնելուն աջակցելու համար, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, զորքեր տեղակայել, գրում է Turkiye today-ը։
Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ստանձնել պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր պարտականությունները՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք, որ համաձայնագիրն առաջ շարժվի, մենք չենք ուզում, որ այն կանգ առնի»։
Ֆիդանն ասել է, որ ներկայիս փուլը պահանջում է Գազայի հրադադարի համաձայնագրի որոշակի դրույթների իրականացում՝ հավելելով, որ համաձայնագրի կատարումն ապահովելու պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները և նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա բացատրել է, որ կան անհրաժեշտ քայլեր հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար՝ նշելով, որ Թուրքիայի հիմնական նպատակն է, որ համաձայնագիրը բնականորեն առաջ շարժվի՝ առանց դրա ընթացքը փոխելու որևէ մտադրության։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։