Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ գոհունակությամբ են հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին | factor.am

factor.am։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը,  2026 թվականի բյուջեի վերաբերյալ Ազգային մեծ ժողովում իր ելույթում, նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության իրականացրած աշխատանքը երկրի պաշտպանական և անվտանգության ճարտարապետության ներկան և ապագան ձևավորող ռազմավարական քաղաքականության, պետության գոյատևման բոլոր սպառնալիքներին դիմակայելու վճռականության և ազգի առջև ստանձնած պատասխանատվության հզոր ցուցիչ է։

Իր ելույթում նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Գյուլերը նշել է, որ գոհունակությամբ են հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին։

«Որպես Թուրքիա, մենք աջակցում ենք գործընթացը այնպիսի ձևով ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանն ու բարգավաճմանը, և հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այս հարցում», – հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն