Հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման. Տոկաև | factor.am

factor.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը լայն հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս համապարփակ համագործակցության զարգացման համար։

Այս մասին Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային ֆորում»-ում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, որը լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար: Մենք հույս ունենք Հարավային Կովկասում կայունությունը երաշխավորող համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման», – ասել է Տոկաևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն