Պուտինն ու Էրդողանը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը | azatutyun.am

azatutyun.am: Թուրքմենաստանում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ըստ Կրեմլի՝ օրակարգում է եղել նաև Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային որպես վարկ տրամադրելու՝ Բրյուսելի ծրագիրը: Երկու առաջնորդները համաձայնել են, որ նման անխոհեմ գործողությունները կարող են խաթարել միջազգային առևտրային և ֆինանսական հարաբերությունները կանոնակարգող Բրետոն Վուդսի համակարգը, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն