Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը  և քաղաքական երկխոսության դինամիկան:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ ընգծելով նաև այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն