Վերաքննիչ դատարանը ևս անվավեր է ճանաչել կարմիր գծերում կայանման վճարի թանկացման որոշումը․ այն կբողոքարկվի | factor.am

factor.am։ Վերաքննիչ վարչական դատարանը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ, որոշում է կայացրել կարմիր գծերում կայանման վճարի թանկացումն անվավեր ճանաչելու գործով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էր դիմել դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24․12․2024 թվականի թիվ 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները դրանք ուժի մեջ մտնելու պահից:

Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել վարչական դատարանի որոշումը․ ըստ այդ որոշման` 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ճանաչվել են անվավեր:

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Մայր Հայաստան խմբակցության այն պահանջը, որ վիճարկվող դրույթներն անվավեր ճանաչվեն ուժի մեջ մտնելու պահից։ Այսինքն՝ դրանք անվավեր են ճանաչվել ոչ թե հետադարձ ուժով, այլ որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված է, որ Երևան քաղաքի ավագանուն ենթակա է վերադարձման վերաքննիչ բողոքի համար 60.000 ՀՀ դրամի չափով ավելի վճարված պետական տուրքի գումարը, այսինքն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելիս «Մայր Հայաստանը» վճարել է ավելին, քան սահմանված է օրենքով։

Դատարանի այս որոշումն օրինական ուժի մեջ կմտնի դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո․ Երևանի քաղաքապետարանն այդ ընթացքում կարող է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ որոշման դեմ բողոք ներկայացնելու են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն