ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) ընթացքում մասնակցել է «Ինչո՞ւ է շրջակա միջավայրի վատթարացման դեմ պայքարը կարևոր գլոբալ ֆինանսական համակարգի ապագայի համար» թեմայով քննարկմանը և հանդես եկել ելույթի խոսքով:
Այս մասին հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։
«Նախարար Հովհաննիսյանն իր ելույթի շրջանակներում անդրադարձել է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում արձանագրված մարտահրավերներն ազդում են նաև տնտեսության, հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև պարտքի կայունության վրա։
Նախարարը հրավիրել է նստաշրջանի մասնակիցներին՝ ներկա գտնվելու 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-րդ համաժողովին և կարևորել դրա ընթացքում ձեռք բերված հնարավոր համաձայնությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։