Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր․ Ճանապարհային դեպատամենտ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, այս մասին հայտնում են Ճանապարհային դեպատամենտից։

Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են դեպարտամետից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն