Հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումների են տարածվում կառավարության անունից. զգուշացում

ՀՀ կառավարությունը զգուշացնում է հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումների մասին։

«Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։

Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ Կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։

Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն