Կա հանրային պահանջ՝ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում. Ավինյան | news.am

news.am Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոյելբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝  547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321, ընդամենը՝ 2 մլն 512145: Այս մասին, զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվեց, որ առկա է դրական տարբերություն 59034-ով կամ 2.4 տոկոսով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց. «Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։ Մարդիկ ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն