Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս | factor.am

factor.am  ԵՄ  երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր  հավաքվում են Բրյուսելում՝ տարվա վերջին ԱԳ խորհրդի նիստին մասնակցելու համար։ Նրանք կքննարկեն Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և Չինաստանին վերաբերող հարցեր։ Հայաստանը ևս քննարկումների օրակարգում է։ Այս մասին նիստից առաջ լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։

«Հայաստանում   ընտրություններն են գալիս։ Ի՞նչ կարող ենք մենք անել նրանց օգնելու համար։ Նրանք մեզնից նմանատիպ օգնություն են խնդրել՝ պայքարելու արտաքին ազդեցության դեմ, ինչպես օգնել ենք Մոդովային»,- ասել է Կալասը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն