Զինծառայողի մահվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ | news.am

news.am 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն