Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝

2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,

հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,

կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,

թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,

UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն