Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն մանրամասնում է

Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։

Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։

Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն