Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. ԱՍՀ փոխնախարար | 1lurer.am

1lurer.am  Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և Ասիական Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը թեմայի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, հիշեցրեց՝ այս ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ հայտնեց, թե վերջին շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ-ն ըստ էության մերժում է շատերին ՀՀ քաղաքացիություն տրամադրել:

Նա Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել շրջանառվող լուրերը, տվյալներ հրապարակել, թե մինչ օրս քանի հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանիսն է մերժվել:

«Այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել: Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919-ը՝ չափահաս, և 8314-ը՝ անչափահաս: Մշակման մեջ է, այսինքն՝ քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, ասաց՝ նման տեղեկություններ չունի:

«Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք և որևէ նման ահազանգ չենք լսել»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն