factor.am Գյումրիում այսօր ձերբակալվել է հոր ու մոր սպանության մեջ կասկածվող 37-ամյա տղամարդը։
Factor.am-ի հարցին ի պատասխան ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ սպանության և ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ փրկարարական ծառայողները Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեի բնակարանից հայտնաբերել են ամուսինների դիեր։
«Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են»,- ասված է հաղորդագրության մեջ։