Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում:
Ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի հետ։