Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները քննարկել են համագործակցության հարցեր | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Լևենթ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը:

Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցությունը «հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա», և ընդգծել ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կարևորությունը:

Նրանք քննարկել են համագործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն