factor.am Պոլսի Հայոց պատրիարքը Սահակ Մաշալյանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, գրում է Agos-ը։
Հանդիպմանը ներկա են եղել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, դոկտոր Սևան Սըվաջիօղլուն, Մշակույթի և արվեստի քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Արամ Կուրանը, Հայր Թեոթիկ Չեթինկայան և Գարո Վռամ Բաբայանը։
Պտրիարք Մաշալյանը փոխանցել է Սուրբ Փրկչի հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի ողջույնները, որը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել հանդիպմանը։
Արտահայտելով իր մտահոգությունները հիվանդանոցների հիմնադրամի սպասվող ընտրությունների վերաբերյալ՝ պատրիարք Մաշալյանը նշել է, որ ցանկանում է՝ փոքրամասնությունները ներկայացված լինեն և նրանց կարծիքները հաշվի առնվեն նոր սահմանադրության մշակման գործընթացում։
Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այս հարցերի շուրջ աշխատանքը կիրականացվի հարցի զգայունությունը հաշվի առնելով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում