Երևանում կկառուցվի անտուն շների կացարան

Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկի անտուն շների կացարանի շինարարությունը: Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շան համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ:

Ընդգծվում է, որ կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուոսումնասիրման արդյունքները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն