Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Դեկտեմբերի 18-ից Մ-1, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը (կմ57+500) կբացվի երկկողմանի երթևեկության համար՝ անվտանգության տարրերով ճանապարհի կահավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ այս հատվածում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, և հորդորում  վարորդներին պահպանել շինարարական աշխատանքներով պայմանավորված 50 կմ/ժամ սահմանված արագությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն