Տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը վատացել էր Մայր Աթոռում. նա ինֆարկտ է տարել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի սիրտը ստենտավորել են։

Այս մասին հայտնել է Հայր Զաքարիան իր ֆեյսբուքյան էջում։

«Արհեստավարժ բժիշկները փրկեցին տեր Վրթանեսի կյանքը, նա կաթված էր ստացել։ Այս պահին Տեր Վրթանեսի վիճակը կայուն է, սիրտը ստենտավորել են։ Տեր Վրթանեսը երբեք սրտից չի բողոքել, երեւի թե նրա վրա այսօրվա վիճակն է ազդել»,– ասաց Հայր Զաքարիան։

Ավելի վաղ Մայր Աթոռի բակում ընթացող հավաքի ժամանակ վատացել էր Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը։

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան հոսպիտալացրել էին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն