Ֆինանսական խարդախության զոհերը նստացույց են անում ՀՀ քննչական կոմիտեի մոտ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց են անում՝ բողոքելով իրավապահ կառույցի աշխատանքի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

«ՔԿ-ից ունենք խոստումներ՝ կապված գումարների վերադարձի հետ, բայց հստակ ժամկետներ չկան։ Այստեղից չենք գնալու, այս պահից սկսած նստացույց ենք հայտարարում, մինչև չլսենք ժամկետներ։ Մնալու ենք այստեղ մինչև աշխատանքային ժամի ավարտը ու այս նստացույցերը կշարունակվեն այնքան, մինչև հստակ ժամկետներ չհայտարարվեն»,- ասաց Կարագյոզյանը։

Նա ընդգծեց՝ իրենց գործողությունները նստացույցով չեն ավարտվի, եթե գումարի վերադարձ չլինի։ Կարագյոզյանի խոսքով` կգնան Ազգային ժողով, կառավարություն։

Իրավապաշտպանը նաև շեշտեց՝ ի թիվս այլ բողոքների, այսօր էլ հանցագործության մասին ևս 18 դիմում է ներկայացվել ՔԿ, ու դա էլ դեռ ամենը չէ, մի քանիսն էլ պետք է առաջիկայում ներկայացվեն։

Հիշեցնենք` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։

Քաղաքացիների դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն