Պուտինը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը «կողոպուտ» է անվանել և խոսել ծանր հետևանքներից | factor.am

factor.am  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռուսական ակտիվների «կողոպուտի հետևանքները ծանր կլինեն և կհարվածեն եվրոգոտուն», գրում է Ինտերֆաքսը։

«Գողությունը տեղին սահմանում չէ։ Գողությունը սեփականության գաղտնի հափշտակումն է, բայց այստեղ նրանք փորձում են դա անել բացահայտ։ Դա կողոպուտ է։ Ի վերջո, նրանք հայտարարեցին, որ ոչ թե պարզապես կթալանեն և կխլեն, այլ իրենց գաղափարներից մեկը մեր ակտիվներով ապահովագրված վարկ տրամադրելն է»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի կողմից Կիևի օգտին ռուսական ակտիվների բռնագրավման մերժումը։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանից բացի՝ եվրոգոտում իրենց պահուստներն են պահում շատ պետություններ, այդ թվում՝ նավթ արտադրող երկրները։

«Եվ նրանք կտեսնեն, թե ինչ է կատարվում. նրանք արդեն հետևում են, և արդեն կասկածներ ու մտահոգություններ են առաջացնում»,- նշել է նա։

Պուտինը նշել է, որ ինքնիշխան ակտիվներից վարկեր տրամադրելու որոշումները «հետևանքներ են առաջացնում յուրաքանչյուր երկրի բյուջեի համար. սա մեծացնում է բյուջետային պարտքը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն