Կաթողիկոսի եղբայրը հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ․ ՀՀ ԱԱԾ | civic.am

civic.am ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Այս մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան։

ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։

Կից ներկայացվում է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ համագործակցության հանգամանքը հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։

Հավելենք, որ «Ինֆոքոմի» հետ զրույցում ԱԱԾ-ից հաստատել են, որ հրապարակումը իսկությանը համապատասխանում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն